Մատչելիության հղումներ

ՌԴ դատարանն ամերիկացի լրագրողի գործով նիստը կանցկացնի հուլիսի 18-ին․միջնորդությունը բավարարվեց


Գերշկովիչը դատական նիստերից մեկի ժամանակ, 26-ը հունիսի, 2024թ․
Գերշկովիչը դատական նիստերից մեկի ժամանակ, 26-ը հունիսի, 2024թ․

Ռուսաստանյան դատարանը The Wall Street Journal-ի թղթակից Էվան Գերշկովիչի գործով օգոստոսի 13-ին նախատեսված դատական նիստը կանցկացնի հուլիսի 18-ին։ Նման միջնորդություն էր ներկայացրել ամերիկացի լրագրողի պաշտպանական կողմը։

Լրտեսության մեջ մեղադրվող ԱՄՆ-ի քաղաքացի Էվան Գերշկովիչի գործը քննում է Եկատերինբուրգի Սվերդոլվսկի շրջանային դատարանը։

Ամերիկյան առաջատար թերթի թղթակիցը բանտում է անցյալ տարվա մարտից։ Ըստ Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության՝ նա ամերիկյան հատուկ ծառայությունների հանձնարարությամբ տեղեկություններ է հավաքագրել ռուսաստանյան ռազմաարդյունաբերության վերաբերյալ՝ Նիժնի Տագիլում գտնվող «Ուրալվագոնզավոդ» պաշտպանական ձեռնարկության գործունեության մասին:

Լրագրողը մեղքը չի ընդունում՝ պնդելով, որ Ռուսաստանում զբաղվել է բացառապես լրագրողական գործունեությամբ։

The Wall Street Journal-ը նույնպես հերքում է իր թղթակցին վերագրվող մեղադրանքները։

ԱՄՆ իշխանությունները, իրավապաշտպան և լրագրողական միջազգային կազմակերպությունները Մոսկվային կոչ են արել ազատ արձակել Գերշկովիչին։

ԱՄՆ Պետդեպարտամենտը Գերշկովիչին ճանաչում է որպես «անօրինական կերպով ձերբակալված»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG