Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսսին Իրանում է, նա այսօր Թեհրանում հայտարարել է, որ Իրանի հետ բանակցություններում «արդյունքների» հասնելը կենսական նշանակություն ունի պատերազմից խուսափելու համար:
«Այժմ մեզ անհրաժեշտ է հասնել որոշակի կոնկրետ, շոշափելի, տեսանելի արդյունքների, որոնք ցույց կտան, որ այս համատեղ աշխատանքը բարելավում է իրավիճակն ու մեզ հեռացնում է պատերազմից», - հայտարարել է Գրոսսին՝ Իրանի միջուկային ծրագրի ղեկավար Մոհամմադ Էսլամիի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
Գրոսսին Իրանում բանակցություններ է վարելու նաև Իրանի Արտգործնախարար Աբաս Արաղչիի և առաջին անգամ՝ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։