Մատչելիության հղումներ

Գրոսսին այս շաբաթ կայցելի Իրան


Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսսին հաջորդ չորեքշաբթի կայցելի Իրան և հաջորդ օրը խորհրդակցություններ կսկսի իրանցի պաշտոնյաների հետ, հայտնում են պետական լրատվամիջոցները:

Գրոսսին ավելի վաղ ասել է, որ առաջիկա օրերին կարող է մեկնել Իրան՝ քննարկելու նրա վիճահարույց միջուկային ծրագիրը, և որ անհամբեր սպասում է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ աշխատելուն:

Իրանն ակտիվացրել է իր միջուկային գործունեությունը 2019 թվականից՝ այն բանից հետո, երբ այն ժամանակ նախագահ Թրամփը հրաժարվեց 2015 թվականի համաձայնագրից, որը Իրանը կնքել էր համաշխարհային տերությունների հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG