Մատչելիության հղումներ

Պուտինի հետ հարցազրույց ունեցած Թակեր Կարլսոնը հայտարարել է Զելենսկու հետ հարցազրույցի մասին


Թաքեր Կարլսոնը հարցազրույց է վարում Վլադիմիր Պուտինի հետ, 6-ը փետրվարի, 2024թ․
Թաքեր Կարլսոնը հարցազրույց է վարում Վլադիմիր Պուտինի հետ, 6-ը փետրվարի, 2024թ․

Ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնը, ով փետրվարին հարցազրույց էր ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հարցազրույցի մասին։

«Կարծես թե ստացվեց հարցազրույց Զելենսկու հետ։ Մեր փորձերն այդ ուղղությամբ շարունակվեցին երկու տարի։ Դրանք ինտենսիվ էին հատկապես Պուտինի հետ փետրվարին կայացած հարցազրույցից հետո։ Խնդիրն՝ ամերիկացիներին հակամարտության մասին ծայրահեղ անհրաժեշտ տեղեկատվության փոխանցումն էր։ Հուսով ենք շուտով կթողարկվի»,- X-ի իր էջում գրել է Կարլսոնը։

Զելենսկու գրասենյակը դեռ չի մեկնաբանել այս տեղեկությունը։

Կարլսոնը նաև Fox News հեռուստաընկերության նախկին մեկնաբան է։ Նա հեռացվել է Fox News-ից 2023-ի ապրիլին։ Այդ ժամանակ լրագրողը X-ի իր էջում հայտարարեց, որ «Ուկրաինային շարունակական աջակցության դեմ հանդես եկող քաղաքական գործիչներին փորձում են լռեցնել՝ մեղադրելով նրանց Ռուսաստանի հետ կապեր ունենալու համար»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG