Մատչելիության հղումներ

Պուտինը ԶՈՒ ղեկավարների հետ քննարկել է Կուրսկի մարզի իրավիճակը


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին և ԶՈՒ ԳՇ պետ Վալերի Գերասիմով, արխիվ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին և ԶՈՒ ԳՇ պետ Վալերի Գերասիմով, արխիվ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շաբաթ օրը պաշտպանության նախարարության հրամանատարական հենակետերից մեկում հանդիպում է ունեցել բարձրաստիճան զինվորականների հետ։ Նրանք Պուտինին զեկուցել են «Կուրսկի մարզ ներխուժած հակառակորդի ուժերին հակազդեցության և նրանց ոչնչացնելու համար ձեռնարկվող միջոցների մասին», - ասված է Կրեմլի հաղորդագրությունում:

Կրեմլի հրապարակած տեսանյութում երևում է, որ Պուտինին զեկուցում են զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը և գլխավոր շտաբի օպերատիվ տնօրինության պետ Սերգեյ Ռուդսկոյը։

Ավելի ուշ Պուտինը նաև հեռախոսով լսել է Ուկրաինայում «հատուկ ռազմական գործողությանը» մասնակցող զորախմբերի հրամանատարների զեկույցները իրենց վստահված տարածքներում օպերատիվ իրավիճակի վերաբերյալ։

XS
SM
MD
LG