Մատչելիության հղումներ

Ռուսաստանին աջակցելու համար Չինաստանը պետք է հետևանքների բախվի․ Ստոլտենբերգ


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգ, արխիվ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգ, արխիվ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Չինաստանը Ռուսաստանին սարքավորումներ է մատակարարում, ինչը Մոսկվան օգտագործում է Ուկրաինայի դեմ պատերազմում։

Ստոլտենբերգը պնդել է՝ Չինաստանը պետք է հետևանքների բախվի Մոսկվային աջակցելու համար:

«Սա տարածաշրջանային սպառնալիք չէ: Չինաստանը սնուցում է Եվրոպայում Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ամենամեծ զինված հակամարտությունը, և միաժամանակ ցանկանում է լավ հարաբերություններ պահպանել Արևմուտքի հետ: Պեկինը չի կարող ունենալ և՛ մեկը, և՛ մյուսը: Ինչ-որ պահի, եթե Չինաստանը չփոխի կուրսը, դաշնակիցները պետք է ստիպեն նրան վճարել։ Պետք է հետևանքներ լինեն», - նախօրեին Վաշինգտոնում «Ազատության» ուկրաինական ծառայության հետ զրույցում ասել Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի խոսքով՝ վերջին երկու տարվա ընթացքում Ռուսաստան մատակարարվող միկրոէլեկտրոնիկայի 90 տոկսը չինական ծագում ունի։

Ըստ Ստոլտենբերգի՝ Չինաստանը նաև աշխատում է ռուսական արբանյակների հնարավորությունները բարելավելու ուղղությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG