Մատչելիության հղումներ

Պուտինը ստորագրեց․ Անտոնովն ազատվեց ԱՄՆ-ում ՌԴ դեսպանի պաշտոնից


Անատոլի Անտոնով
Անատոլի Անտոնով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այսօրվա հրամանագրով, Անատոլի Անտոնովն ազատվեց ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանի պաշտոնից։

Օրեր առաջ ռուսական պետական ՏԱՍՍ գործակալությունն էր հաղորդել, որ Անտոնովն ավարտել է իր դիվանագիտական առաքելությունը Վաշինգտոնում և վերադարձել է Մոսկվա։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ավելի վաղ ՏԱՍՍ-ին փոխանցել էր, որ նոր դեսպանի թեկնածությունը կախված չէ ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքներից՝ նշելով՝ «նոր դեսպանը ժամանակին կնշանակվի»։

Թե ով կլինի նոր դեսպանը, դեռ չի հաղորդվում։

Անտոնովը յոթ տարի ղեկավարեց ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանությունը՝ Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերությունների ամենադժվար ժամանակաշրջանում։

2011-2016 թվականներին Անտոնովը եղել է Ռուսաստանի պաշտպանության փոխնախարարը, 2016 թվականի դեկտեմբերին նշանակվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG