ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովն ավարտել է իր դիվանագիտական առաքելությունը Վաշինգտոնում և երեկ վերադարձել է Մոսկվա, հաղորդում է ռուսական պետական ՏԱՍՍ գործակալությունը։
Թե ով կլինի նոր դեսպանը, դեռ չի հաղորդվում։
ՏԱՍՍ-ը նշում է, որ Անտոնովը յոթ տարի ղեկավարեց ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանությունը՝ Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերությունների ամենադժվար ժամանակաշրջանում։
Ըստ գործակալության՝ վերջին տարիներին երկու երկրների հարաբերություններն աննախադեպ վատթարացել են։
2011-2016 թվականներին Անտոնովը եղել է Ռուսաստանի պաշտպանության փոխնախարարը, 2016 թվականի դեկտեմբերին նշանակվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ։