Մատչելիության հղումներ

Պուտինը մեկ օրում ավելի քան տասը «արգելող» օրենք է ստորագրել


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին, արխիվ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին, արխիվ

Հինգշաբթի օրը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տարբեր կատեգորիաների քաղաքացիների համար սահմանափակումներ սահմանող ավելի քան տասը օրենք է ստորագրել, հաղորդում է «Ազատության» ռուսական ծառայությունը։

Մասնավորապես, 10 հազար լսարանը գերազանցող բլոգներին և ալիքներին արգելվում է ինտերնետում անանուն գործունեություն ծավալել, նրանք պետք է իրենց մասին տեղեկատվություն տրամադրեն «Ռոսկոմնադզորին»:

Պուտինն օրենքով արգելել է ռազմական գործողություններին մասնակցող զինվորականներին օգտվել բջջային հեռախոսներից։ Այդ խախտման համար նրանք կարող է դատապարտվեն 10-օրյա կալանքի՝ առանց դատավարության։ Արգելվել են նաև, այսպես կոչված, «թրեշ հեռարձակումները» և էներգետիկ ըմպելիքների վաճառքն անչափահասներին։

Պուտինը նաև օրենք է ստորագրել, համաձայն որի, անձը կզրկվի ձեռք բերված Ռուսաստանի քաղաքացիությունից՝ զինվորական ծառայության հաշվառումից հրաժարվելու դեպքում, ինչպես նաև «վտարման» նոր միգրացիոն ռեժիմ կսահմանվի։

Պուտինն այս փաստաթղթերը ստորագրել է Ռուսաստանի տարածքում ուկրաինական բանակի ռազմական գործողությունների ֆոնին։

Տարբեր աղբյուրների համաձայն՝ չորեքշաբթի Ուկրաինայի զինված ուժերը Կուրսկի շրջանում 11 բնակավայր են գրավել, իսկ հինգշաբթի սկսել են այնտեղ ամրություններ կառուցել։

Երեկ երեկոյան մարտերն ընթանում էին Կուրչատով քաղաքից ընդամենը 30 կիլոմետր հեռավորության վրա, որտեղ գտնվում է Կուրսկի ատոմակայանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG