Մատչելիության հղումներ

Պրահայից Բուդապեշտ մեկնող գնացքը բախվել է ավտոբուսի, հաղորդվում է առնվազն յոթ զոհի մասին


Ավտոբուսի մի հատվածը վթարից հետո, Սլովակիա, 28-ը հունիսի, 2024թ․
Ավտոբուսի մի հատվածը վթարից հետո, Սլովակիա, 28-ը հունիսի, 2024թ․

Պրահայից Բուդապեշտ մեկնող մարդատար գնացքը Սլովակիայի հարավում, Նովե Զամկի քաղաքի մոտակայքում, մխրճվել է ավտոբուսի մեջ, վթարի հետևանքով առնվազն յոթ մարդ զոհվել է, ևս հինգը՝ վիրավորվել, հայտնում է Սլովակիայի փրկարար ծառայությունը։

Ավտոբուսում ինը մարդ է եղել, այդ թվում՝ վարորդը։ Mynovezamky-ն գրում է, որ ավտոբուսը հարվածից երկու մասի է կիսվել։ Վթարի հետևանքով գնացքի լոկոմոտիվը հրդեհվել է, վարորդը վիրավորվել է։ Տարբեր տեղեկությունների համաձայն՝ գնացքում եղել է 100-ից 200 մարդ։ Նրանցից ոչ ոք լուրջ վնասվածքներ չի ստացել։

Տեղի լրատվամիջոցները գրում են, որ գնացքի և ավտոբուսի բախումը տեղի է ունեցել արգելափակոցով և լուսային ազդանշանով կահավորված երկաթուղային անցումում, դրանք մեկ օր առաջ փոթորիկից վնասվել էին։ Այս տեղեկությունը պաշտոնապես չի հաստատվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG