Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Վալդայ» ֆորումի նիստում շնորհավորեց ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթած հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին։
«Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ շնորհավորել նրան Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Ես արդեն ասել եմ, որ մենք կաշխատենք պետության ցանկացած ղեկավարի հետ, ում ամերիկյան ժողովուրդը վստահություն կհայտնի», - ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ ասել է նա։
Թրամփի նախընտրական հայտարարություններն արժանի են ուշադրության, հավելել է Ռուսաստանի ղեկավարը։