Մատչելիության հղումներ

«Պուտինը մտադիր չէ Էրդողանի հետ քննարկել Թուրքիայում ծավալվող իրադարձությունները»․ Պեսկով


Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ

«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր չէ իր թուրք պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել Թուրքիայում վերջին օրերին ծավալվող ներքաղաքական իրադարձությունները», - այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։

«Թուրքիայում ծավալվող բողոքի գործողություններն այդ երկրի ինքնիշխան գործն են և չեն կարող բարձր մակարդակում շփումների առիթ լինել», - նշել է Պեսկովը։

Նա նաև ասել է, որ այս շաբաթ Պուտինի և Էրդողանի միջև հեռախոսազրույց նախատեսված չէ։ Հավանական հեռախոսազրույցի մասին ավելի վաղ հայտարարել էր թուրքական Hurriyet օրաթերթը։

Մարտի 19-ին Ստամբուլում ձերբակալվել է Էրդողանի գլխավոր քաղաքական հակառակորդ, Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն՝ փողերի լվացման, անօրինական եկամուտ ստանալու և ֆինանսական միջոցների ստվերային հոսքին առնչություն ունենալու կասկածանքով։

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, այս գործով ձերբակալվածների ընդհանուր թիվը հասնում է հարյուրի։

Իմամօղլու ձերբակալության դեմ Թուրքիայում բողոքի ակցիաներ են մեկնարկել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG