Մատչելիության հղումներ

Պուտինը կրկին սպառնացել է «պատասխանով», եթե Կիևին թույլատրվի հեռահար զենքեր կիրառել իր տարածքի խորքում


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կրկին սպառնացել է, որ Կրեմլը «կպատասխանի», եթե Կիևի արևմտյան դաշնակիցները թույլ տան Ուկրաինային օգտագործել հեռահար զենքեր իր տարածքի խորքում:

«Դեռ վաղ է ասել, բայց, իհարկե, մեր ռազմական գերատեսչությունը մտածում է այս մասին և պատասխանի տարբեր տարբերակներ կառաջարկի», - ասել է Պուտինը պետական հեռուստատեսությանը:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին արևմտյան գործընկերներից պահանջելում է թույլտվություն՝ օգտագործել Ռուսաստանի խորքում հեռահար հրթիռներ՝ ոչնչացնելու ուկրաինական քաղաքների վրա հարձակման համար օգտագործվող թիրախները։

Արևմտյան դաշնակիցները մինչ այժմ համաձայնություն չեն տվել՝ խուսափելով ավելի լայն հակամարտություն հրահրել, որը կարող է ներգրավել Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի ուժերը:

XS
SM
MD
LG