ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը գործողությունների ծրագրի վրա է աշխատում՝ Կիևի «հաղթանակի պլանն» իրագործելու համար։ Այս մասին Պենտագոնի ղեկավարն ասել է FOX news-ին տված հարցազրույցում։
«Մենք միշտ ասել ենք, որ Ուկրաինան ապագայում ՆԱՏՕ-ի մաս է կազմելու։ Ես որևէ կասկած չունեմ, եթե Պուտինը հաջողության հասնի, կշարունակի անել այն, ինչ անում է։ Եվ իհարկե բոլոր մերձբալթյան երկրները խիստ մտահոգված են, որ իրենք կարող են լինել հաջորդն այդ ցուցակում», - ասել է ամերիկացի բարձրաստիճան զինվորականը։
Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է արևմտյան հեռահար հրթիռների կիրառման սահմանափակումների վերաբերյալ ԱՄՆ դիրքորոշումը՝ նշելով, որ Ուկրաինան կարող է հաղթել Ռուսաստանին նույնիսկ առանց նման հնարավորությունների:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այս ամիս և՛ արևմտյան առաջնորդներին, և՛ հանրությանը ներկայացրեց «հաղթանակի պլանը», որի իրագործումն, ըստ նրա, հնարավոր կդաձնի պատերազմն ավերտել ոչ ուշ, քան հաջորդ տարի։