Մատչելիության հղումներ

Պուտինը ժամանել է Աստանա, երկկողմ հանդիպումներ կունենա նաև Էրդողանի, Ալիևի հետ


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին, արխիվ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին, արխիվ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Աստանա, հաղորդում է Կրեմլը։

Ըստ հաղորդագրության՝ Պուտինը կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովին։

Նշվում է, որ հիմնական միջոցառումները նախատեսված են հինգշաբթի օրը, սակայն այսօր Ռուսաստանի նախագահը մի շարք երկկողմ հանդիպումներ կունենա, այդ թվում՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ։ Սպասվում են նաև բանակցություններ Ադրբեջանի, Ղազախստանի, Մոնղոլիայի և Պակիստանի ղեկավարների հետ։

Ըստ ՏԱՍՍ-ի՝ բուն գագաթնաժողովին կքննարկվեն միջազգային և տարածաշրջանային հարցեր, ինչպես նաև 24 փաստաթղթեր կստորագրվեն։

ՇՀԿ-ն քաղաքական և անվտանգության կազմակերպություն է, ստեղծվել է Չինաստանի և Ռուսաստանի կողմից 2001 թվականին։ Կազմակերպությունն 9 անդամ պետություն ունի՝ Ռուսաստան, Հնդկաստան, Ղազախստան, Չինաստան, Ղրղըզստան, Պակիստան, Տաջիկստան, Ուզբեկստան, Իրան։ Ակնկալում է նաև Բելառուսի անդամակցությունը, որը նախատեսվում է հաստատել հուլիսի 4-ին կայանալիք գագաթնաժողովում։ Հայաստանը կազմակերպությունում գործընկերոջ կարգավիճակ ունի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG