Մատչելիության հղումներ

Պուտինի այցը Բաքու ուներ ինչպես քարոզչական, այնպես էլ գործնական կողմ. ադրբեջանցի փորձագետ


Ռուսաստանի նախագահի այցը Ադրբեջան ուներ ինչպես քարոզչական, այնպես էլ գործնական կողմ, «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ նման տեսակետ հայտնեց ադրբեջանցի փորձագետ, իշխանության կողմից հետապնդումների ենթարկված, նախկին քաղբանտարկյալ Արիֆ Յունուսովը։

«Ռուս հասարակությունը ինչ-որ կերպ ընտելացել է, որ Ուկրաինայում պատերազմ է, և ընտելացել է Ուկրաինայի պատերազմի մասին տեղեկատվությանը։ Այնտեղ գործերը միշտ չէ, որ լավ են ընթանում, Պուտինը խոստացել է 3 օրում ավարտել այն, բայց արդեն 3 տարի է, բայց և այնպես ես չէի ասի, որ Պուտինի վարկանիշը այդքան էլ տուժեց դրանից Ռուսաստանի միջին վիճակագրական քաղաքացու մոտ», - ասում է նա, ավելացնելով, - «Բայց սա հենց Ռուսաստանի Դաշնության տարածքն է. Կուրսկի շրջանից գրեթե 180 հազար փախստական կա»։

Ըստ փորձագետի՝ ՌԴ ղեկավարն ուզում է ցույց տալ, որ չնայած այս բոլոր կորուստներին՝ «նա մնում է այն Պուտինը, որը կառավարում է աշխարհը, որոշում է աշխարհի ճակատագիրը»։

Ինչ վերաբերում է Ադրբեջան կատարած բուն այցին, ապա առաջին հերթին այնտեղ քննարկեցին գազի հարցի լուծումը, նկատեց Արիֆ Յունուսովը։

Պուտինը Բաքվում էր օգոստոսի 18-19-ը։

«Եվ երրորդ կետը, որ ոչ մի տեղ չարտացոլվեց, բայց որի մասին Ադրբեջանում շատերն էին խոսում, այն է, որ Ադրբեջանը համաձայնել է իր զենքի մի մասը փոխանցել Ռուսաստանին», - շեշտեց փորձագետը։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

XS
SM
MD
LG