Մատչելիության հղումներ

Ոստիկանությունը պարզաբանում է, թե ինչու է սահմանափակել երթևեկությունը Կիրանց


Կիրանց գյուղ երթևեկությունը սահմանափակվել է Ոստիկանության մասին օրենքի 22-րդ հոդվածի 6-րդ կետի հիմքով, փոխանցում են ոստիկանության լրատվական վարչությունից։

Այս կետը սահմանում է ոստիկանության իրավունքները հասարակական կարգը պահպանելիս, այն է՝ ժամանակավորապես սահմանափակելու կամ արգելելու տրանսպորտի երթևեկությունը և հետիոտնի շարժը, ինչպես նաև պարտավորեցնելու նրանց մնալ որոշակի տարածքներում կամ օբյեկտներում, փողոցներում և ճանապարհներին` իրենց կյանքի, առողջության կամ գույքի պաշտպանության ապահովման կամ ապացուցողական կամ վարութային այլ գործողություններ կատարելու համար։

Ոստիկանությունն արդեն շուրջ մեկ ժամ է՝ չի թույլատրում գնալ Տավուշի մարզի Կիրանց գյուղ։ Ավելի վաղ ասել էին, որ սահմանապահները տեղում միջոցառում են անում։

Գյուղի բնակիչները, սակայն, նշում են՝ տեսանելի կամ լսելի առանձնապես որևէ բան Կիրանցում այժմ չի կատարվում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG