Մատչելիության հղումներ

Պոդոլյակ. «Ուկրաինան կապ չունի «Հյուսիսային հոսքի» պայթեցման հետ»


Միխայիլ Պոդոլյակ, արխիվ
Միխայիլ Պոդոլյակ, արխիվ

Կիևը որևէ առնչություն չունի «Հյուսիսային հոսք» և «Հյուսիսային հոսք 2» գազատարների պայթեցմանը, Reuters-ի հետ զրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը՝ մեկնաբանելով ամերիկյան Wall Street Journal պարբերականի հրապարակումը։

Դրա համաձայն, ռուսական գազը Բալթիկ ծովի հատակով Եվրոպա արտահանող խողովակաշարերը 2022 թվականին պայթեցվել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հրահանգով։

«Վերջին պահին, երբ սպասվող գործողության մասին տեղեկացել է Միացյալ Նահանգների Կենտրոնական հետախուզական վարչությունը, Զելենսկին փորձել է չեղարկել գործողությունը։ Այն ժամանակ Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատարի պաշտոնը զբաղեցնող գեներալ Զալուժնին, սակայն, չի կատարել նախագահի հրամանը», - պնդում է ամերիկյան թերթը։

«Նման պայթեցումը կարող էր իրականացվել միայն ահռելի տեխնիկական և ֆինանսական ռեսուրսների առկայության դեպքում։ Ուկրաինան նման ռեսուրսներ չի ունեցել», - Reuters-ի հետ զրույցում նշել է Պոդոլյակը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG