Երևանը հերքում է կրակ բացելու վերաբերյալ Բաքվի հայտարարությունը։
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե սեպտեմբերի 5-ին՝ ժամը 09։55-ի սահմաններում, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը, ասված է Հայաստանի Պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։
Վարչապետի աշխատակազմն ավելի վաղ առաջարկել էր հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։
Բաքուն այս և նախորդ շաբաթներին ևս նման հաղորդագրություններ էր տարածել, որոնք Երևանը հերքել էր: