Մատչելիության հղումներ

Երևանը հերքում է կրակ բացելու մասին Բաքվի հերթական հաղորդումը


ՀՀ ՊՆ վարչական համալիրը Երևանում, արխիվ
ՀՀ ՊՆ վարչական համալիրը Երևանում, արխիվ

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է ՀՀ Զինված ուժերի կողմից ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու մասին Ադրբեջանի ռազմական գերատեսչության հերթական հաղորդումը:

«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր սեպտեմբերի 4-ին՝ ժամը 19։35-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը», - ասված է ՀՀ ՊՆ լրատվականի հաղորդագրությունում:

Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը վերստին հիշեցնում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմն առաջարկել էր հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը երեկոյան հաղորդել է, թե Հայաստանի ԶՈՒ ստորաբաժանումներն այսօր ժամը 19:35-ի սահմաններում հրաձգային զենքից գնդակոծել են ադրբեջանական բանակի դիրքերը Նախիջևանի Օրդուբադի շրջանի ուղղությամբ, ինչին ի պատասխան «համարժեք միջոցներ են ձեռնարկվել»:

Բաքուն մեկ շաբաթ առաջ ևս նման հաղորդագրություններ էր տարածել, որոնք Երևանը հերքել էր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG