Մատչելիության հղումներ

Պետդումայի պատգամավորը պահանջել է պատժել ՌԴ օրհներգի ժամանակ ոտքի չկանգնած դպրոցականներին


Ռուսաստանյան դպրոցներից մեկը, արխիվ
Ռուսաստանյան դպրոցներից մեկը, արխիվ

Պետդումայի պատգամավոր Անդրեյ Գուրուլևը դիմել է իրավապահ մարմիններին՝ պահանջելով պատժել Նալչիկ քաղաքի թիվ 33 դպրոցի աշակերտներին, ովքեր ոտքի չեն կանգնել Ռուսաստանի օրհներգի ժամանակ, հաղորդում է «Ազատության» ռուսական ծառայությունը։

Համացանցում կադրեր են տարածվել 9-րդ դասարանցիների ավարտական հանդեսից։ Գուրուլևը հայտարարել է, թե մի քանի աշակերտներ «անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել ազգային օրհներգի նկատմամբ»։

Ավելի ուշ պատգամավորն ասել է, թե իր դիմումին «օպերատիվ արձագանքել են»։ Ըստ մի շարք լրատվամիջոցների՝ երեխաների ծնողներն արդեն տուգանվել են, սակայն հայտնի չէ, թե ինչ մեղադրանքով։

Դեռևս չհաստատված տվյալների համաձայն, տուգանվել են նաև "Русгидро" էներգետիկ հոլդինգի Կաբարդինո-Բալկարիայի մասնաճյուղի բաժնի ղեկավարը և ձյուդոյի Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզչի կինը։ Նշվում է, որ նրանք նույնպես օրհներգի ժամանակ ոտքի չեն կանգնել։

"Русгидро"-ն արդեն հայտարարել է, որ իրենց աշխատակիցը «խայտառակել է ընկերությունը և վիրավորել էներգետիկայի ոլորտի յոթանասունհազարանոց թիմին», և որ սպասում են նրա «հրապարակային ներողությանը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG