Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ու Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
Հայկական ռազմական գերատեսչության փոխանցմամբ՝ Պապիկյանն ու Մարագոսը քննարկել են նաև Հայաստան-ԵՄ գործընկերության համատեքստում պաշտպանության բնագավառում համագործակցությանն առնչվող հարցեր:
Դեսպանի խնդրանքով պաշտպանության նախարարը ներկայացրել է ՀՀ զինված ուժերում իրականացվող բարեփոխումների ընթացքը։
Նախօրեին Եվրամիության անդամ երկրները հավանություն տվեց Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ բանակցություններ սկսելու՝ Եվրահանձնաժողովի առաջարկին, ինչպես նաև հաստատեցին Հայաստանին ԵՄ Խաղաղության հիմնադրամից 10 միլիոն եվրո հատկացնելու առաջարկը։ Այդ գումարով նախատեսվում է Հայաստանի Զինուժի համար դաշտային մոդուլային ճամբար ստեղծել մեկ գումարտակի չափով։