Մատչելիության հղումներ

Պեսկով․ «Այսօր երեկոյան Պուտինը կընդունի Թուրքիայի ԱԳ նախարարին»


«Այսօր երեկոյան նախագահ Վլադիմիր Պուտինը կընդունի աշխատանքային այցով Ռուսաստանում գտնվող Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանին», - լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։

«Այս օրերին Ֆիդանը մի շարք մակարդակներում շփումներ և բանակցություններ է ունեցել Մոսկվայում։ Նա պետության ղեկավարին կպատմի դրանց մասին», - նշել է Պեսկովը՝ հավելելով, որ՝ «ռուս-թուրքական օրակարգը ավանդաբար շատ մեծ է, քննարկման բազմաթիվ թեմաներ կան»։

Հաքան Ֆիդանը Ռուսաստան է ժամանել երկուշաբթի օրը։ Նախօրեին նա հանդիպել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Շոյգուի և Արտաքին հետախուզական ծառայության տնօրեն Նարիշկինի հետ։ Այսօր արդեն Նիժնի Նովգորոդում կայացել է Ֆիդանի հանդիպումը Ռուսաստանի ԱԳ նախարարի հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG