Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Հաքան Ֆիդանը այսօր Նիժնի Նովգորոդում կայացած բանակցությունների ընթացքում քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը։ Այս մասին հաղորդում է Ռուսաստանի ԱԳ նախարարությունը։
«Կողմերն անդրադարձել են միջազգային օրակարգի հիմնական խնդիրներին, այդ թվում՝ Մերձավոր Արևելքում և Անդրկովկասում տիրող իրավիճակին», - նշված է Ռուսաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։