Մատչելիության հղումներ

Փաշինյանը ցավակցել է Խամենեին և Փեզեշքիանին՝ ածխահանքում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ


վարչապետ Նիկոլ Փաշինյան, արխիվ
վարչապետ Նիկոլ Փաշինյան, արխիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագրեր է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեին և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին՝ Իրանի Խորասան նահանգի ածխահանքում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ:

Փաշինյանը Հայաստանի կառավարության և ժողովրդի անունից տոկունություն և համբերություն է մաղթել:

«Շուտափույթ կազդուրում եմ ցանկանում բոլոր վիրավորներին», - նշված է վարչապետի ուղերձում։

Խորասանի ածխահանքում պայթյունը տեղի է ունեցել սեպտեմբերի 21-ին։ Ըստ իրանական լրատվամիջոցների՝ դեպքի պահին հանքում 69 աշխատող է եղել։ Առնվազն 51 մարդ զոհվել է, 17-ը՝ վիրավորվել։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG