Մատչելիության հղումներ

Փաշինյանը տիկնոջ հետ Բեռլինում ներկա է եղել Իսպանիա-Անգլիա խաղին


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, արխիվ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, արխիվ

Ֆուտբոլի Եվրոպայի 2024 թվականի առաջնության Բեռլինում երեկ կայացած Իսպանիա-Անգլիա խաղին ներկա է եղել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ։

Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան էջում մարզադաշտից տեսանյութ է հրապարակել։

Եվրոպայի առաջնության եզրափակչում Իսպանիան 2-1 հաշվով հաղթեց Անգլիայի ընտրանուն և չորրորդ անգամ վաստակեց Հին մայրցամաքի չեմպիոնի տիտղոսը:

Փաշինյանը երեկ է աշխատանքային այցով մեկնել Բեռլին։ Գործադիրի ղեկավարը Բեռլինում հանդիպել է ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինի հետ, քննարկել Հայաստանում ֆուտբոլի զարգացմանը վերաբերող հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG