Մատչելիության հղումներ

Վարչապետն աշխատանքային այցով Բեռլինում է


Աշխատանքային այցով Բեռլինում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինի հետ:

Վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ՝ զրուցակիցները քննարկել են Հայաստանում ֆուտբոլի զարգացմանը վերաբերող հարցեր:

Վարչապետը հիշեցրել է, որ Հայաստանի ու Վրաստանի ֆեդերացիաները որոշել են դիմել ՖԻՖԱ՝ 2029 թվականին անցկացվելիք Աշխարհի երիտասարդական առաջնությունը համատեղ ուժերով անցկացնելու նպատակով: Վարչապետը հույս է հայտնել, որ համատեղ հայտը կբավարարվի եւ հավելել, որ ակնկալվում է նաև ՈւԵՖԱ-ի աջակցությունն այդ հարցում:

Ալեքսանդր Չեֆերինը նշել է, որ ՈՒԵՖԱ-ն սերտորեն համագործակցում է ՀՖՖ-ի հետ՝ ի նպաստ մեր երկրում ֆուտբոլի զարգացման ու առաջընթացի: Նա հավելել է, որ ՈՒԵՖԱ-ն պաշտոնապես աջակցում է Հայաստանի և Վրաստանի՝ Աշխարհի երիտասարդական առաջնությունն անցկացնելու համատեղ հայտին:

Հանդիպման մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել նաև վարչապետը՝ նշելով, որ Ալեքսանդր Չեֆերինի հրավերով ներկա կգտնվի ֆուտբոլի Եվրոպայի առաջնության Իսպանիա-Անգլիա եզրափակիչ խաղին:

Ֆուտբոլի Եվրոպայի 2024 թվականի առաջնության եզրափակիչում հուլիսի 14-ին Բեռլինում կհանդիպեն Իսպանիայի և Անգլիայի հավաքականները:

Կիսաեզրափակիչում չորեքշաբթի երեկոյան Դորտմունդում Անգլիայի ընտրանին 2:1 հաշվով առավելության հասավ Նիդերլանդների թիմի նկատմամբ: Իսպանիայի հավաքականը եզրափակիչ է դուրս եկել Ֆրանսիայի նկատմամբ 2:1 հաշվով հաղթանակից հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG