Մատչելիության հղումներ

Փաշինյանն ու Ալիևը Կազանում, կլոր սեղանի շուրջ, մի քանի բառ են փոխանակել


Կազան, 24-ը հոկտեմբերի, 2024թ․
Կազան, 24-ը հոկտեմբերի, 2024թ․

Կազանում, BRICS-ի լիագումար նիստի մեկնարկին, կլոր սեղանի շուրջ, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մի քանի բառ են փոխանակել։

Երկրների առաջնորդները սեղանի շուրջ նստած են այբբենական կարգով։ Փաշինյանն ու Ալիևն իրար կողքի են նստած։

Արդյոք Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն առանձին կհանդիպեն, հայտնի չէ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային մեկօրյա այցով այսօր է ժամանել Ռուսաստան։ Գագաթնաժողովը մեկնարկել է փետրվարի 22-ին: Այսօր գագաթնաժողովի վերջին օրն է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG