Մատչելիության հղումներ

Փաշինյանն ու Գուտերեշը քննարկել են տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումները


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշ Նյու Յորքում հանդիպմանը քննարկել են տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումները:

Վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ՝ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների ներկայիս ընթացքին, ինչպես նաև սահմանազատման գործընթացին ու ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին:

Վարչապետը կարևորել է ՄԱԿ-ի և Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի աջակցությունը խաղաղությանն ուղղված Հայաստանի ջանքերին և տարածաշրջանում կայունության ապահովման գործում:

Գուտերեշն, ըսն հաղորդագրության, ողջունել է Հայաստանի քայլերը` ի նպաստ Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու և խաղաղության հաստատման: Գլխավոր քարտուղարը նշել է, որ պատրաստ է իր մանդատի շրջանակում նպաստել Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունության ամրապնդմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG