Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շիրակի մարզում է։
Նա այցելել է Երերույքի 4-5-րդ դարերի տաճար, որտեղ ԿԳՄՍ նախարարության և Հայաստանում ԱՄՆ դեսպանության համագործակցությամբ ամրակայման աշխատանքներ են իրականացվում։
Հայաստանում ԱՄՆ դեսպանի Մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը 175 հազար դոլար է հատկացրել տաճարի որոշ հատվածներում՝ վերականգնողական, մնացած հատվածներում էլ՝ ամրաշինական աշխատանքների համար:
Ծրագրի ընդհանուր արժեքը 495 մլն դրամ է։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ աշխատանքները պետք է ավարտվեն մինչև հոկտեմբերի 20-ը:
Վաղ քրիստոնեական շրջանում կառուցված Երերույքի տաճարն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում, նաև՝ Եվրոպայի ամենավտանգված 7 եկեղեցիների: Երերույքում մի քանի տարի հայ ու ֆրանսիացի հնագետների արշավախումբ է աշխատել, աշխատություններ են հրապարակվել: