Մատչելիության հղումներ

Հանրահավաք Թբիլիսիում՝ «Վրաստանն ընտրում է Եվրամիությունը» խորագրով


Թբիլիսի, 20-ը հոկտեմբերի, 2024թ․
Թբիլիսի, 20-ը հոկտեմբերի, 2024թ․

Թբիլիսիի Ազատության հրապարակում նախօրեին տեղի է ունեցել «Վրաստանն ընտրում է Եվրամիությունը» խորագրով բազմահազարանոց հանրահավաք։

Խորհրդարանական ընտրություններից մեկ շաբաթ առաջ քաղաքացիները դուրս են եկել փողոց՝ վերահաստատելու իրենց աջակցությունը եվրոպական ուղուն։

Իշխող «Վրացական երազանք»-ի կողմնակիցները փորձել են խոչընդոտել ելույթներն, այդ թվում՝ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, հրապարակի հարևանությամբ գտնվող «Մոնոգրաֆ» հյուրանոցի պատշգամբից լազերային լույսեր գցելով բեմ։ Հյուրանոցը պատկանում է իշխող կուսակցության պատգամավոր Անտոն Օբոլաշվիլիին։

Հանրահավաքին ելույթ են ունեցել ակտիվիստներ, ուսանողներ, ակադեմիական ոլորտի ներկայացուցիչներ, երաժշտական խմբեր։ ​Վրաստանի օրհներգը կատարել է աշխարհահռչակ օպերային երգիչ Պաատա Բուրչուլաձեն։

Կառավարության անդամները հայտարարել են, թե եվրոպական ընտրության համար երթն իրականում ուղղորդվում է արտաքին ուժերի կողմից և այն համեմատել են ԼԳԲՏ համայնքի երթի հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG