Մատչելիության հղումներ

Փարիզում բացվեցին Օլիմպիական խաղերը


Ուրբաթ օրը Ֆրանսիայի մայրաքաղաքում կայացավ 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը:

Սենա գետով անցան աշխարհի ավելի քան 200 երկրների օլիմպիական թիմերին տեղափոխող նավերը: Դրանց 6 կիլոմետրանոց երթուղին սկսվում էր Աուստերլիցի կամրջի մոտ և ավարտվում Յենի կամրջի մոտ:

Արարողության ժամանակ հանդիսատեսներին ցուցադրվեցին Ֆրանսիայի պատմության նշանակալի իրադարձությունները:

Սենայի ափին ելույթ ունեցավ Լեդի Գագան:

Արարողության ժամանակ խոսքով հանդես եկան Օլիմպիադայի կազմկոմիտեի նախագահ Թոնի Էստանգեն, Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը և Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը, ով հայտարարեց Օլիմպիական խաղերը բացված:

Շքեղ հանդիսության ավարտին վազորդուհի Մարի-Ժոզե Պերեկը և ձյուդոիստ Թեդի Ռիները վառեցին օլիմպիական կրակը: Ապա Սելին Դիոնը կատարեց Էդիտ Պիաֆի Hymne A LʼAmour երգը:

Փարիզի երկինք բարձրացավ օլիմպիական կրակով օդապարիկը:

Ըստ կազմակերպիչների՝ արարողությանը տեղում հետևել է շուրջ 320 հազար մարդ:

Հայաստանի օլիմպիական հավաքականը Փարիզի խաղերին կմասնակցի անկախության պատմության մեջ ամենափոքր թիմով՝ 15 մարզիկներով։

Ուկրաինայում պատերազմի պատճառով Ռուսաստանի և Բելառուսի հավաքականներին այս տարի թույլ չի տրվել մասնակցել Օլիմպիադային:

Ռուսաստանը 40 տարվա մեջ առաջին անգամ չի ցուցադրելու Օլիմպիական խաղերը:

Առավել մանրամասն՝ տե՛ս այստեղ

XS
SM
MD
LG