Հռոմի Ֆրանցիսկոս պապը հույս ունի, որ Փարիզի Օլիմպիական խաղերն առիթ կդառնան աշխարհի հակամարտություններում զինադադարի համար՝ կոչ անելով մարզիկներին լինել խաղաղության սուրհանդակներ:
Օլիմպիական խաղերը կմեկնարկեն հուլիսի 26-ին, որին կմասնակցեն մոտ 10500 մարզիկներ և ավելի քան 100 պետությունների և կառավարությունների ղեկավարներ:
Սուրբ Պետրոսի հրապարակում ժողովրդին ուղղված իր ամենշաբաթյա ելույթի ժամանակ Հռոմի պապը հույս է հայտնել, որ «հին ավանդույթի համաձայն՝ Օլիմպիական խաղերը պատերազմներում զինադադար հաստատելու հնարավորություն կլինեն»։
Նա նշել է Ուկրաինայում, Գազայում, Մյանմարում և այլ երկրներում հակամարտությունները՝ ասելով. «Չմոռանանք, որ պատերազմը պարտություն է»։