Մատչելիության հղումներ

Պապիկյանն ու Չիկովանին քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Վրաստան համագործակցությունը


Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն առանձնազրույց է ունեցել Վրաստանի իր գործընկերոջ՝ Իրակլի Չիկովանիի հետ, որին հաջորդել է պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը:

Հայկական ռազմական գերատեսչության փոխանցմամբ՝ հանդիպմանը քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Վրաստան համագործակցությանը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

Կողմերը միմյանց ներկայացրել են նաև երկու երկրների զինված ուժերում ընթացող բարեփոխումների վերաբերյալ մանրամասներ:

Հանդիպման ավարտին, ըստ հաղորդագրության, ստորագրվել է ՀՀ և Վրաստանի պաշտպանության նախարարությանների միջև 2024 թվականի համագործակցության պլանը։

Չիկովանին Վրաստանի պաշտպանության նախարարի պաշտոնը ստանձնել է այս տարվա փետրվարից։ Նախարարի պաշտոնում նրա պաշտոնական առաջին այցը Բաքու էր՝ այս տարվա հունիսի 10-ին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG