Պաղեստինի իշխանությունները արգելել են «Ալ-Ջազիրա» համաարաբական հեռուստաընկերության հաղորդումների հեռարձակումն ինքնավարության տարածքում։
Պաշտոնական ծանուցումն այսօր հանձնվել է Քաթարում գտնվող հեռուստաընկերության Ռամալայի թղթակցական կետի աշխատակիցներին։
Այս քայլի պատճառը «Ալ Ջազիրայի» կողմից Ջենին քաղաքում տեղի ունեցող ներպաղեստինյան բախումների «ոչ անաչառ լուսաբանումն է»։
Պաղեստինի մշակույթի և հեռահաղորդակցության նախարարության պնդմամբ, որոշումը ժամանակավոր բնույթ է կրում։ Պաղեստինցի պաշտոնյաները սակայն չեն հստակեցնում, թե որքան է գործելու արգելքը։
«Ալ Ջազիրայի» ղեկավարության պնդմամբ, այս քայլի նպատակն է «կաշկանդել հեռուստաընկերության աշխատակիցներին՝ հետ պահելով նրանց օկուպացված տարածքներում ծավալվող իրադարձությունների լուսաբանումից»։