Մատչելիության հղումներ

Ուկրաինայում ռուսական բանակի գեներալ-մայոր է մահացել


Նոյեմբերի 7-ին Ուկրաինայում մահացել է ռուսական բանակի գեներալ-մայոր: Պավել Կլիմենկոյի մահը հաստատել են նրա քույրերը:

47-ամյա տղամարդու մահվան հանգամանքները դեռևս անհայտ են։

Կլիմենկոյին մեղադրում էին խոշտանգումների ճամբար կազմակերպելու և իր ենթականերից գումար վերցնելու մեջ՝ նրանց առաջնագծից հեռացնելու դիմաց։

Օգոստոսին Astra-ի հրապարակած հետաքննությունում ասվում է, որ Կլիմենկոյի ստեղծած խոշտանգումների ճամբարը ռուս զինվորների համար էր՝ Դոնեցկի լքված հանքի տարածքում։

Այնտեղ ուղարկված ռուս զինվորներին ստիպել են համաձայնել միանալ գրոհային խմբերին և նրանցից գումար են շորթել ճամբարի պատասխանատու սպաները, այդ թվում՝ Կլիմենկոն, հաղորդում է Astra-ն։

Կլիմենկոն Ուկրաինայի պատերազմում զոհված ութերորդ ռուս գեներալն է, ում մահը հաստատել են անկախ հետազոտողները կամ լրագրողները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG