Սպասվում է, որ Ուկրաինայի և ԱՄՆ-ի պաշտոնյաները կիրակի ուշ երեկոյան կհանդիպեն Սաուդյան Արաբիայում՝ քննարկելու Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հնարավոր մասնակի հրադադարը, փոխանցում է Reuters-ը:
Հանդիպումը կնախորդի ԱՄՆ-ի և Ռուսաստանի պատվիրակությունների միջև բանակցություններին, որոնք նախատեսված են երկուշաբթի:
Այս հանդիպումները հաջորդեցին Սաուդյան Արաբիայում անցկացված մի շարք բանակցությունների՝ նախ ԱՄՆ-ի և Ռուսաստանի, ապա ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև, երբ Կիևն ընդունեց 30-օրյա զինադադարի առաջարկը:
Կիրակնօրյա հանդիպմանը ուկրաինական պատվիրակությունը կգլխավորի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը: Ուկրաինացի պաշտոնյաները հայտարարել են, որ նախկինի պես Էր Ռիադում կիրակնօրյա հանդիպումը դիտարկում են որպես զուտ տեխնիկական։