Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան ժամանել է Պեկին: Եռօրյա այցը սկսվել է հուլիսի 23-ին, Ուկրաինայի բարձրաստիճան դիվանագետը Չինաստան է մեկնել իր չինացի գործընկեր Վան Յիի հրավերով:
Պեկին ժամանելուն պես Կուլեբան Instagram-ի իր էջում գրել է, որ իր ուղևորությունը կօգտագործի չինացի և ուկրաինացի առաջնորդների միջև շփումները զարգացնելու համար, և որ Վանգի հետ բանակցություններ է վարելու՝ պատերազմում խաղաղության հասնելու համար լուծումներ գտնելու շուրջ:
«Շատ կարևոր է, որ Կիևը և Պեկինը ուղիղ երկխոսություն վարեն և դիրքորոշումներ փոխանակեն», - նշել է Կուլեբան:
Սա Կուլեբայի առաջին այցն է Չինաստան 2022 թվականի փետրվարին Ուկրաինայում պատերազմ սկսվելուց հետո:
Հանդիպումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ վերջին ամիսներին ի հայտ են եկել խաղաղության շուրջ տարբեր նախաձեռնություններ՝ նոյեմբերին կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրություններից առաջ երկարատև մարտերի ֆոնին: