Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հուլիսի 23-25-ը կայցելի Չինաստան՝ իր չինացի գործընկեր Վան Յիի հրավերով։ Հանդիման լուրը հաստատում են կողմերը։
Ուկրաինայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ ի թիվս այլ հարցերի, քննարկման հիմնական թեման կլինի Ռուսաստանի ագրեսիան Ուկրաինայի դեմ կասեցնելու ուղիների որոնումը և Չինաստանի հնարավոր դերը կայուն և արդար խաղաղության հասնելու գործում։