Մատչելիության հղումներ

Ուկրաինայի արտգործնախարար Կուլեբան հրաժարական է տվել


Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան հրաժարական է տվել, հայտնել է խորհրդարանի նախագահը։

Գերագույն ռադայի ղեկավար Ռուսլան Ստեֆանչուկը փոխանցել է, որ խորհրդարանը հայտարարություն է ստացել Կուլեբայի հրաժարականի մասին, օրենսդիրներն այն կքննարկեն։

Կուլեբան այս պաշտոնն զբաղեցնում է ավելի քան 4 տարի՝ 2020-ի մարտից։

Երեկ հրաժարական էին ներկայացրել երկու փոխվարչապետներ և ևս երեք նախարարներ։

Նախագահ Վլադիմիր Զելենսկին ավելի վաղ հայտարարել էր, որ Ուկրաինայի կառավարությունում նոր փոփոխություններ են սպասվում: Երեկոյան իր ուղերձում էլ նշել է, որ պետական կառույցները պետք է այնպես կազմավորվեն, որ Ուկրաինան կարողանա հասնել լավագույն արդյունքների։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG