Ուկրաինայի երկու փոխվարչապետներ և երեք նախարարներ հրաժարական են տվել։
Եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման հարցերով փոխվարչապետ Օլգա Ստեֆանիշինան և ժամանակավորապես օկուպացված տարածքների վերաինտեգրման հարցերով փոխվարչապետ Իրինա Վերեշչուկն այդ մասին հայտնել են երեկ։
Հրաժարականները տեղի են ունեցել Ռազմավարական արդյունաբերության նախարար Ալեքսանդր Կամիշինի, արդարադատության նախարար Դենիս Մալյուսկայի և շրջակա միջավայրի պահպանության նախարար Ռուսլան Ստրիլետսի պաշտոնից հեռանալուց ժամեր անց։
Նախագահ Վլադիմիր Զելենսկին ավելի վաղ հայտարարել է, որ Ուկրաինայի կառավարությունում նոր փոփոխություններ են սպասվում: Երեկոյան իր ուղերձում էլ նշել է, որ պետական կառույցները պետք է այնպես կազմավորվեն, որ Ուկրաինան կարողանա հասնել լավագույն արդյունքների։