Մատչելիության հղումներ

Ուկրաինան հաղորդում է ռուսական ԱԹՍ հարվածների հետևանքով վիրավորների մասին


Ռուսական հարվածի հետևանքները ուկրաինական Զապորոժիեում, 29-ը սեպտեմբերի, 2024թ.
Ռուսական հարվածի հետևանքները ուկրաինական Զապորոժիեում, 29-ը սեպտեմբերի, 2024թ.

Ուկրաինան հաղորդում է ռուսական անօդաչու թռչող սարքերի հարձակումների հետևանքով վիրավորների մասին։

Զապորոժիեի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Իվան Ֆյոդորովը հայտնել է, որ գիշերը հարվածել են բարձրահարկ շենքերին և առանձնատներին, և հնարավոր է, որ փլատակների տակ մարդիկ լինեն։

Ավելի ուշ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնել է, որ հարձակումների հետևանքով տուժել է 11 մարդ:

Վերջերս Զապորոժիեում օդային հարձակումների հետևանքով գրեթե ամենօրյա ռեժիմով ավերածություններ են գրանցվում։

Այդ տարածքում է տեղակայված Եվրոպայի ամենամեծ ատոմակայանը, որը գտնվում է ռուսական օկուպացիայի տակ:

Ռուսական զորքերի գնդակոծության հետևանքով Խերսոնի շրջանում խաղաղ բնակիչ է զոհվել։

Ռուս զինվորականներն, իրենց հերթին, հայտարարել են, որ խոցել են ուկրաինական 125 անօդաչու թռչող սարք։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG