Մատչելիության հղումներ

Ուկրաինան 2,5 միլիարդ դոլարի հավելյալ օգնություն կստանա. Բայդեն


ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկուշաբթի օրը հայտարարել է, որ Ուկրաինան 2,5 միլիարդ դոլարի հավելյալ օգնություն կստանա։

Բայդենը օգտագործում է իր պաշտոնավարման վերջին շաբաթները Կիևին ռազմական օգնություն տրամադրելու համար, նախքան նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կստանձնի իշխանությունը։

Բայդենի հայտարարությունը ներառում է 1,25 միլիարդ դոլարի ռազմական օգնություն և 1,22 միլիարդ դոլար արժողությամբ Ուկրաինայի անվտանգության աջակցության փաթեթը։ Այս վերջին փաթեթի համաձայն՝ ռազմական տեխնիկան ձեռք է բերվելու գործընկերներից, այլ ոչ թե ամերիկյան ռազմական պաշարներից, ինչը նշանակում է, որ մարտի դաշտ հասնելու համար կարող է երկար ժամանակ պահանջվել։

Շուտով կլրանա Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժման երրորդ տարին։ Վերջերս ռուսներն օգտագործում են Հյուսիսային Կորեայի զորքերը՝ իրենց մարտական դիրքերը ամրապնդելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG