Մատչելիության հղումներ

Զելենսկի. ԱՄՆ-ը պատրաստվում է հայտարարել Ուկրաինային «նշանակալի» օգնության փաթեթի մասին


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Միացյալ Նահանգները պատրաստվում է հայտարարել «կարևոր որոշման մասին», որը կներառի «աջակցության նշանակալի փաթեթներ»՝ երկրի զինված ուժերին աջակցելու համար։

«Մենք ակնկալում ենք պաշտոնական հայտարարություն վաղը [դեկտեմբերի 30-ին]՝ զգալի աջակցության փաթեթներ մեր զինվորներին», - ասել է Զելենսկին դեկտեմբերի 29-ի ուշ երեկոյան տեսաուղերձում։

«Դա ավելի շատ կլինի այն, ինչ աշխատել է պատերազմի այս տարիներին Ուկրաինայի պաշտպանության համար: Եվ դա պետք է անհապաղ աջակցի ռազմաճակատի կայունացման աշխատանքներին. որքան ավելի ամբողջական մատակարարվի գործընկերներից, այնքան մեր զինվորների կյանքերը կփրկվեն»,- հավելեց նա։

Զելենսկիի հայտարարությունը հնչել է ամերիկյան ԶԼՄ-ներում հայտնված տեղեկությունների ֆոնին, որ Վաշինգտոնը 1,25 միլիարդ դոլարի նոր օգնության փաթեթ է պատրաստում Ուկրաինային։

Ռուսաստանը շաբաթներ շարունակ հետ է մղում ուկրաինական զորքերին առաջնագծում և դեկտեմբերի 29-ին հայտարարել է, որ գրավել է մեկ այլ քաղաք Ուկրաինայի Դոնեցկի շրջանում:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ իր ուժերը գրավել են Պոկրովսկից մոտ 16 կիլոմետր դեպի հարավ գտնվող Նովոտրոյիցկե բնակավայրը, որտեղ նախապատերազմյան բնակչությունը կազմում էր 6300 մարդ:

Ուկրաինայի զինված ուժերը չեն մեկնաբանել Նովոտրոյիցկեի գրավման մասին տեղեկությունը, սակայն ասել են, որ ռուսական զորքերը 133 հարձակում են իրականացրել, որոնց մեծ մասը եղել է Պոկրովսկի շրջանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG