Մատչելիության հղումներ

Ուկրաինական ընկերությունը 2025-ին Լիտվայում նոր սերնդի պայթուցիկների արտադրության գործարան կհիմնի


Տեսարան Վիլնյուսից, արխիվ
Տեսարան Վիլնյուսից, արխիվ

2025 թվականին ուկրաինական ընկերությունը Լիտվայում նոր սերնդի պայթուցիկ նյութերի արտադրության գործարան կկառուցի, հայտնել է Լիտվայի էկոնոմիկայի նախարարությունը։

Կողմերն արդեն համագործակցության հուշագիր են ստորագրել։

«Լիտվայում պայթուցիկ նյութերի արտադրության նոր գործարանը հստակ ազդանշան է ագրեսորին, որ մենք չենք նահանջելու։ Ուկրաինայի և Եվրոպայի պաշտպանական ներուժն աճում է և կշարունակի աճել՝ ինչպես զենքի և զինամթերքի, այնպես էլ առաջադեմ պաշտպանական և անվտանգության տեխնոլոգիաների առումով», - հայտարարել է Լիտվայի էկոնոմիկայի նախարարը։

Գերատեսչությունը չի հայտնում, թե ուկրաինական որ ընկերությունն է կառուցելու գործարանն ու ինչ հզորության գործարան է կառուցվելու։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG