Մատչելիության հղումներ

ՈՒԵՖԱ-ն կարգապահական գործ է հարուցել Սերբիայի ֆուտբոլի ֆեդերացիայի դեմ


ՈՒԵՖԱ-ն կարգապահական գործ է հարուցել Սերբիայի ֆուտբոլի ֆեդերացիայի դեմ՝ սերբ երկրպագուների պահվածքի պատճառով։

Հետաքննությունը սկսվել է Սերբիա-Անգլիա հանդիպումից հետո, որն ավարտվել էր սերբերի պարտությամբ։

Մեղադրանքները վերաբերում են առարկաներ նետելուն և «մարզական միջոցառմանն անհարիր սադրիչ գրառումներ» ցուցադրելուն։

Բացի այդ, ՈՒԵՖԱ-ի էթիկայի և կարգապահական տեսուչը հետաքննություն կանցկացնի սերբ երկրպագուների կողմից ենթադրյալ խտրական պահվածքի վերաբերյալ:

Բողոքը ներկայացրել է Կոսովոյի ֆուտբոլի ֆեդերացիան, որի անկախությունը Սերբիան չի ճանաչում։

Կոսովոն պնդում է, որ սերբ երկրպագուները «քաղաքական, շովինիստական և ռասիստական ուղերձներ» են տարածել, Կոսովոն Սերբիայի տարածքում պատկերող դրոշ ծածանել: Հաղորդվել է նաև, որ մի խումբ սերբ երկրպագուներ Ռուսաստանի դրոշն են ծածանել, որն արգելված է Ուկրաինայի դեմ պատերազմի պատճառով։

Սերբ երկրպագուների մասնակցությամբ մեկ այլ միջադեպի՝ ծեծկռտուքի գործով 7 մարդ է բերման ենթարկվել, նրանցից մեկին մեղադրանք է առաջադրվել վտանգավոր մարմնական վնասվածք հասցնելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG