Մատչելիության հղումներ

Հայաստանում անգամ նախահեղափոխական իրավիճակ չկա. Նժդեհ Հովսեփյան


Վերլուծաբան Նժդեհ Հովսեփյանը «Ազատության» տաղավարում
Վերլուծաբան Նժդեհ Հովսեփյանը «Ազատության» տաղավարում

Վերլուծաբան Նժդեհ Հովսեփյանի համոզմամբ՝ Հայաստանում դեռևս հեղափոխական, անգամ նախահեղափոխական իրավիճակ չկա։

«Ազատության» հետ հարցազրույցում Հովսեփյանն, անդրադառնալով վարչապետի հրաժարականը պահանջող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանն, ասաց. - «Ի սկզբանե ակնհայտ էր, որ հետևողականության և անգամ ակտիվ գործողությունների պարագայում նախաձեռնությունը չի կարող հաջողության հասնել, որովհետև նախ ես կարծում եմ, որ այս պահին Հայաստանում դեռևս հեղափոխական, անգամ նախահեղափոխական իրավիճակ չկա, չեմ ուզում ասել՝ նախադրյալներ չկան, բայց առնվազն հոգեբանական և մթնոլորտային իմաստով այդ պրոցեսների համար դեռևս բավարար աստիճանի չեն հասել ոչ զգացողությունները, ոչ էլ քաղաքական զարգացումները»։

Ըստ վերլուծաբանի՝ հեղափոխական պրոցեսի համար պետք է լինի անհրաժեշտ նախապայման՝ հանձին քաղաքական զարգացումների, և երկրորդը՝ պիտի լինի այդ քաղաքական զարգացումները ճիշտ ուղղությամբ տանող քաղաքական ուժ։

Մանրամասները՝ տեսանյութում

XS
SM
MD
LG