Մատչելիության հղումներ

Բողոքի ակցիայի 42 մասնակից է բերման ենթարկվել


Բողոքի ակցիայի 42 մասնակից է բերման ենթարկվել՝ վարչական իրավախախտման վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով՝ օրինական պահանջ չկատարելը, «Ազատությանը» հայտնեցին ոստիկանությունից։

Ակցիայի մասնակիցներն այս պահին Բաղրամյան պողոտայում են՝ Ազգային ժողովի շենքի դիմաց, ուր կառավարության հետ հարցուպատասխանն է ընթանում

Մեկ ամիս է վարչապետի հրաժարականը պահանջող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժումը Երևանում ակցիաներ է անցկացնում:

  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է՝ եթե Հայաստանի ժողովուրդն ուզենա կառավարության փոփոխություն, Հայաստանի ժողովուրդը կիրականացնի կառավարության փոփոխություն։
  • Շարժման առաջնորը դեռ մի քանի օր առաջ հայտարարել էր, որ հունիսի 12-ը կարևոր հանգրվան է լինելու իրենց պայքարի համար, և իրենք նախատեսում են այսօր հասնել իրենց հռչակած նպատակին՝ վարչապետի հրաժարականին։
  • Ոստիկանությունը մեծաթիվ ուժեր է կենտրոնացրել Ազգային ժողովի գլխավոր դարպասների դիմաց, նաև Դեմիրճյան փողոցն է փակ մի քանի օր։
  • Իրավապահ կառույցները՝ ՆԳՆ ոստիկանությունն ու ԱԱԾ-ն ցուցարարներին կոչ են արել պահպանել հասարակական կարգը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG