Մատչելիության հղումներ

Իսրայելը «կանի այն, ինչ պետք է արվի», լինի ռազմական, թե քաղաքական ճանապարհով. Նեթանյահու


Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, արխիվ
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, արխիվ

Լիբանանի սահման կատարած այցի ժամանակ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն վերահաստատել է իր կոշտ դիրքորոշումը՝ պնդելով, որ ծայրահեղական «Հեզբոլա» խմբավորումը պետք է դուրս մղվի Լիտանի գետից այն կողմ։

«Հեզբոլա»-ն Միացյալ Նահանգների կողմից ճանաչվել է ահաբեկչական կազմակերպություն, մինչդեռ Եվրամիությունն իր սև ցուցակում ներառել է նրա զինված թևը, բայց ոչ քաղաքական կուսակցությունը:

Սա Նեթանյահուի երկրորդ այցն է սահման մեկ ամսից պակաս ժամանակում: Այցին զուգահեռ իսրայելական բանակը շարունակել է հարվածներ հասցնել Լիբանանի հարավում արմատական «Հեզբոլա»-ի դիրքերին։

Իսրայելի վարչապետը շեշտել է, որ պետք է թույլ չտալ «Հեզբոլա»-ի վերազինումը։

Իսրայելը անպայման «կանի այն, ինչ պետք է արվի», լինի դա ռազմական, զենքի, թե քաղաքական ճանապարհով», ասել է նա:

  • Լիտանի գետը գտնվում է Լիբանանի սահմանից մոտ 30 կիլոմետր հեռավորության վրա և բուֆերային գոտի կստեղծի «Հեզբոլա»-ի ուժերի և Իսրայելի տարածքների միջև, ինչի մասին պնդում է Նեթանյահուն:
  • Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նախօրեին հայտարարել է, որ եթե Իսրայելը և Թեհրանի դաշնակից խմբավորումները հրադադար հաստատեն տարածաշրջանում, ապա դա «կարող է ազդել իրանական բանակի ցանկացած պատասխան հարվածի ուժգնության վրա»։

XS
SM
MD
LG