Մատչելիության հղումներ

Նեպալում մարդատար փոքր օդանավի կործանման հետևանքով 18 մարդ է զոհվել


Նեպալի մայրաքաղաք Կատմանդուում մարդատար փոքր օդանավ է կործանվել։ Հաղորդվում է 18 զոհի մասին, որոնցից մեկը Եմենի քաղաքացի է։

Փրկվել է միայն հրամանատարը։

Տեղական «Saurya Airlines» օդանավը օդ բարձրանալուց քիչ անց աջ է թեքվել, ընկել վազքուղու վրա և հրդեհվել։ Օդանավում 19 մարդ կար՝ անձնակազմի երկու անդամները և 17 տեխնիկներ, որոնք աշխատում էին՝ Նեպալի նոր օդանավակայանը շահագործման հանձնելու։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG